«Օգնեք». Նոր Զելանդիայում անհետացած մորն ու դստերը գտել են հողին արված գրառման շնորհիվ
ԱՄՆ Հյուսիսային Կառոլինայից Նոր Զելանդիա մեկնած և այնտեղ մոլորված մորն ու դստերը գտել են հողին արված «օգնեք» (HELP) գրառման շնորհիվ. ասված է տեղի ոստիկանության Twitter-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ։
Նշվում է, որ Կառոլին և Ռեյչել Լլոյդները հողի վրա նաև համապատասխան սլաքներ են արել՝ ցույց տալով իրենց գտնվելու վայրը։
Փրկվելուց հետո մորն ու դստերը հիվանդանոց են տեղափոխել։










