Պուերտո Ռիկոն հայտարարել է դեֆոլտի մասին
Պուերտո Ռիկոն դադարեցրել է պետական պարտքի մի մասի՝ 422 միլիոն դոլարի չափով գումարի վճարումը՝ շրջանի տնտեսական դրությունը թեթևացնելու հնարավորության շուրջ ապարդյուն բանակցություններից հետո, հայտնում է BBC-ն։
Վճարումների դադարեցման մասին հեռուստաուղերձում հայտարարել է նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան։
«Թույլ տվեք ինձ շատ պարզ լինել. դա ցավալի որոշում էր։ Մենք կնախընտրեինք իրավական հիմք ունենալ մեր պարտքերը պատշաճ կերպով վերակազմավորելու համար»,-հայտնել է Գարսիան իր խոսքում։
Նա նշել է, որ անցած տարվանից նախազգուշացրել է ավելի քան 70 միլիարդ դոլարի չափով կղզու պետական պարտքը մարելու անհնարինության մասին։
Պուերտո Ռիկոյի կառավարության կանխատեսումներով՝ պարտավորությունների չկատարմանը կարող են հետևել վարկատուներից դատական հայցերը։ Եվս 1,9 միլիարդ դոլար կղզին պետք է վճարի հուլիսին։










