Պուտինը հեշտացրել է փախստականների համար կեցության իրավունք ստանալու գործընթացը

12:15 • 02.05.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին կեցության իրավունքի տրամադրման կարգի հեշտացման մասին օրենքը, գրում է meduza.io-ն:

 

Այդկերպ փախստականներին այլևս հարկավոր չի լինի Ռուսաստանի տարածքում ապրել առնվազն մեկ տարի՝ կեցության իրավունք ստանալու համար: Օրենքը վերաբերում է նաև կամավոր վերաբնակեցման ծրագրի մասնակից դարձածներին։

 

Օրենքն ուժի է մեջ է մտնում հրապարակման օրվանից 90 օր անց։

 

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Եգորովայի խոսքով՝ կեցության իրավունքը թույլ կտա մարդկանց բնակելի տարածքներ ստանալ, գրանցվել կեցության վայրի հասցեով և հիպոթեքային վարկեր ստանալ։

 

 

Պուտինը հեշտացրել է փախստականների համար կեցության իրավունք ստանալու գործընթացը