Սիդնեյում ամբողջությամբ ուղղափառ եկեղեցի է այրվել

09:27 • 02.05.16

Սիդնեյում` Նոր Հարավային Ուելս նահանգում, ամբողջությամբ մակեդոնական ուղղափառ եկեղեցի է այրվել։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավ-արևմուտքում` Ռոքդեյլում, փոխանցում է Вести-ն:

 

Եկեղեցու հարևանությամբ ծերանոց է գտնվում, նրա բնակիչները տարհանվել են:


Հրդեհը սկսվել է կեսգիշերին մոտ, 60 հրշեջ պայքարել է կրակի դեմ ամբողջ գիշեր, սակայն շինությունը փրկել չի հաջողվել: Տուժել է 3 հրշեջ, նրանցից 2-ը հոսպիտալացվել են:
 

Մակեդոնական ուղղափառ համայնքում կարծում են, որ հրդեհի հավանական պատճառը կարող է լինել մոմը, որն ընկել է հատակին՝ Զատկի պատարագի ժամանակ։

 

Սիդնեյում ամբողջությամբ ուղղափառ եկեղեցի է այրվել