Թուրքական զինուժը Սիրիայի տարածքում ԻՊ-ի 63 ահաբեկչի է ոչնչացրել. լրատվամիջոցներ
Թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, ինչի հետևանքով սպանվել է ԻՊ-ի 34 անդամ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Նշվում է, որ «Ինջիրլիք» ավիաբազայից էլ օդ բարձրացած անօդաչու 4 թռչող սարքերը հարվածներ են հասցրել նախապես որոշված թիրախներին, որոնց արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի անդամ 29 ահաբեկիչ։
Թուրքիայի անվտանգության մարմինների աղբյուրների հաղորդմամբ՝ այդ քայլը հաջորդել է երեկ սիրիական կողմից Թուրքիայի Քիլիս քաղաքի ուղղությամբ հրթիռների արձակմանը։
Վերջին օրերին Սիրիային սահմանակից թուրքական Քիլիս և Հաթայ նահանգները պարբերաբար հրթիռակոծվում էին ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից։










