Johnson & Johnson-ին պարտավորեցրել են 55 մլն դոլար վճարել մի կնոջ, ում մոտ քաղցկեղ է առաջացել
Ամերիկյան Միսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson ընկերությանը 55 մլն դոլար վճարել մի կնոջ, ով հայտարարել է, որ ընկերության արտադրանքն իր մոտ ձվարանի քաղցկեղ է առաջացրել, գրում է РИА Новости-ն:
Գլորիա Ռիսթեսանդն օգտագործել է ընկերության արտադրանքը տասնամյակներ շարունակ՝ որպես հիգիենայի միջոց: Դրանից հետո բժիշկները նրա մոտ քաղցկեղ են ախտորոշել, և նա ստիպված է եղել տարբեր վիրահատությունների ենթարկվել։
Ընկերության ներկայացուցիչ Քերոլ Գուդրիչը հայտարարել է, որ իրենք մտադիր են բողոքարկել տվյալ որոշումը, քանի որ այն չի համընկնում իրենց արտադրանքի անվտանգության հետ կապված 30 տարվա հետազոտությունների հետ։










