Հալեպում հրադադարի ռեժիմ կարող է սահմանվել առաջիկա ժամերին. Լավրով

17:07 • 03.05.16

Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ կարող է սահմանվել առաջիկա ժամերին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի հետ բանակցություններից հետո, հայտնում է ТАСС-ը:

 

«Այժմ ավարտվում է ռուս և ամերիկացի զինվորականների միջև Հալեպ քաղաքում հրադադարի մասին հայտարարության համաձայնեցումը։ Հուսով եմ, որ ամենամոտ ժամանակում, անգամ՝ առաջիկա ժամերին կհայտարարվի այդ որոշման մասին»,- ասել է նա։

 

«Երկու երկրների զինվորականների ջանքերի շնորհիվ այս օրերին հրադադար է սահմանվել Լաթաքիայում և արևելյան Ղուտայում, մեր ընդհանուր նպատակը՝ մեր և ամերիկացիների ու ՄԱԿ-ի, այն է, որ երկարաձգվի այդ ռեժիմը և այն անժամկետ դառնա»,- ընդգծել է նախարարը:

 

Հալեպում հրադադարի ռեժիմ կարող է սահմանվել առաջիկա ժամերին. Լավրով