Հալեպում ականապատ ավտոմեքենա է պայթեցվել. կան զոհեր ու վիրավորներ
Հալեպի Ջամայաթ ազ-Զահրա թաղամասում ահաբեկիչներն ականապատ ավտոմեքենա են պայթեցրել խաղաղ բնակչության շրջանում. կան զոհեր և մեծ թվով վիրավորներ, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Հալեպի աղբյուրների հղումով։
«Հուժկու պայթյուն է որոտացել ազ-Զահրայում։ Պայթեցվել է ականապատ ավտոմեքենա, խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու շատ վիրավորներ, որոնց թիվը դեռ դժվար է հստակ ասել»,-ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպում հիվանդանոց է գնդակոծվել, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել։
«Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները մեկ ժամում Հալեպում 60 հրթիռ են արձակել։










