Հարձակում Թուրքիայում. զոհվել է 2 թուրք զինվոր և 5 քուրդ զինյալ
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները հարձակում են գործել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող զինվորական անցակետի վրա։ Բախման հետևանքով սպանվել է երկու թուրք զինվոր և հինգ քուրդ զինյալ, հայտնում է Reuters գործակալությունը։
Հարձակումն իրականացվել է Իրաքին և Իրանին սահմանամերձ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում։
Հուլիս ամսին Թուրքիայի իշխանությունների և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջև հակամարտության վերսկսումից ի վեր սպանվել են հազարավոր զինյալներ, անվտանգության ուժերի հարյուրավոր անդամներ ու խաղաղ բնակիչներ։










