1.400.000 դոլար. ԱՄՆ-ում հազվագյուտ Plymouth Barracuda մեքենա է առևանգվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ում Մանհեթենի Ուեսթչեստեր թաղամասի բնակիչ Սթիվեն Խուլիանոյի տան մոտից առևանգվել է հազվագյուտ կանաչ գույնի Plymouth Barracuda մեքենա, որի արժեքը 1.4 մլն դոլար է:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, 1970թ. արտադրության մոդելը համալրված է 425 ձիաուժ հզորությամբ Hemi շարժիչով, ինչպես նաև աչքի է ընկնում արտաքին վինտաժային դիզայնով:
Այժմ ոստիկանները փորձում են գտնել փոխադրամիջոցը:












