Չինաստանում ուսանողի մահվան պատճառով հետաքննում են Baidu որոնողական համակարգի աշխատանքը

17:34 • 03.05.16

Չինաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Baidu որոնողական ծառայության դեմ՝ ուսանողի մահվան պատճառով։ Նշվում է, որ ուսանողը համացանցում քաղցկեղի բուժման միջոցներ է որոնել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


21-ամյա Վեյ Ցզեսին, ով ինֆորմատիկա էր սովորում Սիանում Սիդյանի համալսարանում, մահացել է ապրիլ ամսին:


Նրա մոտ այդ հիվանդությունն ախտորոշվել է 2014 թվականին, և նա ոչ ավանդական բուժում է անցել այն հիվանդանոցում, որը գովազդել է որոնողական համակարգը։

 

Հետաքննության մասին նորությունների ֆոնին Baidu-ի բաժնետոմսերի արժեքը մոտ 8 տոկոսի անկում է գրանցել Նյու Յորքի Nasdaq բորսայում:


Ինչպես Weibo-ի իր միկրոբլոգում հայտնել է ընկերությունը, նա հիվանդանոցի նկատմամբ հետաքննություն անցկացնելու դիմում է ներկայացրել: Հիվանդանոցը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Չինաստանում ուսանողի մահվան պատճառով հետաքննում են Baidu որոնողական համակարգի աշխատանքը