Չինացի ոստիկանները կհսկեն Հռոմի և Միլանի փողոցները

13:00 • 03.05.16

Մի խումբ չինացի ոստիկաններ փորձնական նախագծի շրջանակում միացել են իրենց իտալացի գործընկերներին՝ օգնելով նրանց հսկել Հռոմի ու Միլանի փողոցները։

 

Ինչպես նշում է Тhe Guardian-ը, չինացի ոստիկանների գալու նպատակն իտալական քաղաքներում մեծ թվով չինացի զբոսաշրջիկների անվտանգության ապահովումն է։

 

Հետաքրքրական է, որ Իտալիայում չինացի ոստիկանները կրելու են այն նույն համազգեստը, որը կրում են հայրենիքում։ Դա կօգնի չինացի զբոսաշրջիկներին իրենց առավել հարմարվետ ու պաշտպանված զգալ օտար երկրում։

 

Իտալիայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի փոխանցմամբ՝ սա իր տեսակի մեջ առաջին փորձարկումն է Եվրոպայում։

 

Հայտնի է, որ ամեն տարի Իտալիան հյուրընկալում է 3 մլն-ից ավելի չինացի զբոսաշրջիկների։

 

Չինացի ոստիկանները կհսկեն Հռոմի և Միլանի փողոցները