ԱՄՆ-ն սկսել է ինքնակառավարվող «որսորդ» նավի փորձարկումները
ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսել են ստորջրյա նավերի որոնման համար նախատեսված Sea Hunter («Ծովային որսորդ») ինքնակառավարվող նավի փորձարկումները։ Փորձարկումների սկսվելուց առաջ նավը ցուցադրվել է լրագրողներին Սան Դիեգոյի նավահանգստում, գրում է meduza.io-ն։
Sea Hunter-ը ստեղծել է ԱՄՆ ռազմական գերատեսչության Հեռանկարային պաշտպանական հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA)՝ Leidos ընկերության հետ համատեղ:
Փորձարկումների ժամանակ նավի վրա կլինի անձնակազմը, որը պետք է հետևի նավի համակարգերի աշխատանքին։
Փորձարկումների հիմնական նպատակը նավի ինքնուրույն մանևրելու և այլ նավերի հետ բախումներից խուսափելու ունակությունը ստուգելն է։










