Հնդկաստանում հարսանիքի ժամանակ հյուրերից մեկն ատրճանակով կրակել է փեսացուի գլխին (տեսանյութ)
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Հիսար քաղաքում հարսանեկան ուրախ խնջույքը մի ակնթարթում վերածվել է խուճապի և իրարանցման տեսարանի:
Ինչպես նշում է foxla.com կայքը, հյուրերից մեկը պատահաբար ատրճանակով կրակել է փեսացուի գլխին: Բարեբախտաբար, վիրավորումը մահացու չի եղել, սակայն բժիշկների փոխանցմամբ՝ այն շատ լուրջ է:
Այժմ իրավապահները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել:










