Սիրիայի տարածքից դարձյալ հրթիռներ են արձակվել Թուրքիայի ուղղությամբ. կա տուժած

13:29 • 03.05.16

Սիրիայի կողմից արձակված երկու հրթիռներ դարձյալ պայթել են թուրքական Քիլիս քաղաքի կենտրոնում։ Միջադեպի հետևանքով 1 մարդ է վիրավորվել, հայտնում է Milliyet թերթի կայքը։

 

Հրթիռներն արձակվել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության գոտում գտնվող Ջարաբլուս բնակավայրից։


Հրթիռներից մեկը հասել է բնակելի մի տան։ Դրա պայթյունից հետո հրդեհ է սկսվել։


Հաղորդվում է, որ Թուրքիայի զինուժը պատասխան հարված է հասցրել ԻՊ-ին՝ շարքից հանելով այն զենքերը, որոնցով հրթիռակոծվում է Թուրքիայի տարածքը։

 

Հաղորդվում է, որ պատասխան հարվածից ԻՊ-ի 6 զինյալ է սպանվել։

 

Վերջին օրերին թուրք-սիրիական սահմանին նման միջադեպերը հաճախակի են դարձել։

Սիրիայի տարածքից դարձյալ հրթիռներ են արձակվել Թուրքիայի ուղղությամբ. կա տուժած