2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել

10:42 • 03.05.16

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել՝ իր ընտանիքի ղեկավարած բիզնես խմբի ֆինանսական խնդիրների պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

 

Սեուլի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարությունից հայտնել են, որ Չո Յան Հոյի հրաժարականն ընդունվել է:

 

Չոն Hanjin Group-ի տնօրենն է, որը վերահսկում է Օլիմպիական խաղերը հովանավորող Korean Air-ը և խոշոր բեռնափոխադրող ընկերություն և որը մեծ պարտքեր է կուտակել։

 

Չոն հարավկորեական Փհենչհան քաղաքում անցկացվելիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար էր դարձել 2014 թվականի հուլիսին:

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել