Բրիտանացին ծառին է բախվել 200 000 ֆունտ արժողությամբ McLaren-ով` մեքենան գնելու 10 րոպե անց
Անգլիայի Էսեքս կոմսությունում բրիտանացի վարորդը ծառին է բախվել 200 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ սուպերքարով այն գնելուց 10 րոպե անց:
Daily Mail-ի հաղորդմամբ` հարևանները նկատել են` ինչպես է McLaren 650S Spider-ի սեփականատերը դիմավորում իր նոր մեքենան, որն առաքվել էր նրա տան մոտ: Սակայն րոպեներ անց վարորդին տեսել են արդեն վթարի ենթարկված մեքենայով:
Մեքենայի դիմային հատվածը ուժեղ հարվածից ամբողջովին ջարդուփշուր է եղել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել վթարից:
McLaren 650S Spider մոդելը 100 կմ/ժամա արագությունը զարգացնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 328 կմ/ժամ:











