Օբաման չի հավատում, որ Թրամփը նախագահ կդառնա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարի, չի հավատում, որ Սպիտակ տանն իր իրավահաջորդն է լինելու հանրապետական Դոնալդ Թրամփը։
Ինչպես նշում է ria.ru-ն, նախագահն այս մասին ասել է CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ըստ իրեն՝ ինչ որոշումներ կկայացնի Թրամփը նախագահ դառնալուց հետո։
«Ես այդ մասին չեմ մտածում, քանի որ չեմ հավատում նրա հաղթանակին»,- հակիրճ պատասխանել է նախագահը։
Աղբյուրը մանրամասնում է, որ հանրապետական թեկնածուների շրջանում առաջատար է համարվում Թրամփը, իսկ դեմոկրատների մոտ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին։










