Հայտնի է ծովագնացների համար աշխարհում ամենավտանգավոր վայրը
Գվինեական ծոցը ճանաչվել է ծովագնացների համար աշխարհում ամենավտանգավոր վայրը, ինչի մասին վկայում են ամերիկյան Oceans Beyond Piracy կազմակերպության զեկույցում ամփոփված տվյալները։
Ինչպես նշում է korrespondent.net-ը,Կոտ դ՛Իվուարի, Գանայի, Տոգոյի, Բենինի, Նիգերիայի ու Կամերունի ափերը ողողող Գվինեական ծոցում գրանցվել է ծովահենների գերակտիվություն։
Նախքան նավթի գների անկումը նրանք հարձակվում էին նավթային տանկերների վրա, իսկ այժմ առավելապես զբաղվում են մարդկանց առևանգումով։ Հայտնի է, որ տարեսկզբից առ այսօր Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ ծովային ուղևորությունների ժամանակ առևանգվել է 44 մարդ։
Զեկույցում նշվում է նաև, որ ամբողջ աշխարհում ծովահենության մակարդակը սկսել է նվազել։ Ընթացիկ տարվա առաջին առամսյակում գրանցվել է ծովահենություն 37 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 54։










