Հռոմի պապը քննադատել է մանկապիղծներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ քննադատել է մանկապիղծներին՝ ընդգծելով, որ հասարակությունը չպետք է հանդուրժի նման արատավոր երևույթը, գրում է independent.co.uk-ը։
«Սա ուղղակի ողբերգություն է։ Փոքրերի նկատմամբ ոտնձգությունն այն երևույթն է, որը մենք չպետք է հանդուրժենք։ Փոքրերին հարկավոր է պաշտպանել»,-ասել է կաթոլիկների հովվապետը։
Աղբյուրը նկատում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Կաթոլիկ եկեղեցին պարբերաբար ներքաշվել է սեռական ոտնձգությունների ու մանկապղծության վերաբերյալ սկանդալներում, ինչի պատճառով եկեղեցին միլիոնավոր դոլարների փոխհատուցում է վճարել։










