Հնդիկ դեռահասն ատրճանակով «սելֆի» անելու ժամանակ սպանել է ինքն իրեն

12:19 • 03.05.16

Տասնհինգամյա հնդիկ Ռամանդիփ Սինխը պատահաբար սպանել է ինքն իրեն, երբ փորձել է հորը պատկանող ատրճանակով «սելֆի» անել, հայտնում է Аl Arabiya-ն՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Փանջաբ նահանգում։


Տղան մատը դրել է ատրճանակի ձգանին ու պատրաստվել լուսանկարվել, սակայն այդ պահին պատահաբար սեղմել է ձգանը։ Թեև նրան հոսպիտալացրել են, այնուհանդերձ՝ բժիշկներին չի հաջողվել փրկել դեռահասի կյանքը։


Աղբյուրը նկատում է, որ Հնդկաստանը «սելֆիների» պատճառով գրանցված մահացությունների ու դժբախտ դեպքերի թվով առաջատար երկրներից մեկն է։

 

Հնդիկ դեռահասն ատրճանակով «սելֆի» անելու ժամանակ սպանել է ինքն իրեն