Իսպանիան թույլ է տվել Պուտինի աջակիցների ձերբակալությունը. El Mundo

17:20 • 03.05.16

Իսպանիայի ազգային դատական կոլեգիան օրդեր է տրամադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված մի քանի ռուս քաղաքացիների ձերբակալության համար։ Այդ մասին հայտնել է El Mundo պարբերականը:


Պարբերականի տեղեկություններով՝ կասկածյալները մեղադրվում են մաֆիոզ սխեմաներ օգտագործելու համար։


Դատավոր Խոսե դե լա Մատան հայտարարել է, որ մեղադրյալներից յուրաքանչյուրի նկատմամբ կան բավականաչափ լուրջ ապացույցներ։

 

Ինչպես գրում է լրատվամիջոցը, կասկածյալների թվում կա մասնավորապես ռուս գեներալ և նախկին փոխվարչապետ:

 

Հաղորդվում է, որ նրանց ձերբակալության օրդերը տրամադրվել է հատուկ գործողության արդյունքներով, որը սկսվել է 2008 թվականին։ Գործողության արդյունքում ձերբակալվել է երկու հանցավոր խմբի առաջնորդ և ևս մոտ 20 մարդ։

Իսպանիան թույլ է տվել Պուտինի աջակիցների ձերբակալությունը. El Mundo