ԱՄՆ-ում զբոսաշրջային նավով ճամփորդող մոտ 100 մարդ է թունավորվել
Բահամյան կղզիների մոտակայքում նավարկության ժամանակ Disney Wonder ճամփորդական նավի 92 ուղևորներն ու 5 անդամներն անհայտ աղիքային վարակով են վարակվել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Առողջապահության նախարարությունը։
Նավի կապիտանը ստիպված է եղել դադարեցնել ապրիլի 27-ին սկսված ուղևորությունը և վերադառնալ Մայամի քաղաքի նավահանգիստ:
Վարակի տարածումը թույլ չտալու համար տուժածներին մեկուսացրել են խցիկներում: Հիվանդները, որոնց մոտ ուժեղ սրտխառնոց է նկատվել, հոսպիտալացվել են:
Ընդհանուր, նավում եղել է մոտ 2.700 ուղևոր և անձնակազմի մոտ 1.000 անդամ։










