Վենեսուելայում ցանկանում են հանրաքվե անցկացնել նախագահի պաշտոնանկության հարցով

10:29 • 03.05.16

Վենեսուելայի ընդդիմությունն Ազգային ընտրական խորհրդին է ուղարկել 1.85 մլն ստորագրություն, որոնք հավաքվել են գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության հարցով հանրաքվե անցկացնելու համար:


Ինչպես նշում է lenta.ru-ն, քվեարկության գործընթացի մեկնարկի համար բավականաչափ էր 200.000 ստորագրությունը, սակայն ընդդիմությունն այս նորման գերազանցել է մոտ 10 անգամ:

 

Այժմ ընդդիմությունը պետք է հավաքի ևս 4 մլն ձայն, ինչից հետո հանրաքվեն կարող է անցկացվել:


Նախագահն, իր հերթին, մեղադրել է ընդդիմությանը երկրում պետական հեղաշրջում իրականացնելու մտադրության համար: Բացի այդ, Մադուրոն երդվել է, որ չի լքելու պաշտոնը մինչև չլրանա իր պաշտոնավարման ժամկետը (2019թ.):

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին շրջանում Վենեսուելան բախվել է  մի շարք լուրջ տնտեսական, էներգետիկ, պարենի ու դեղամիջոցների մատակարարման հետ կապված խնդիրների, որոնց պատճառով բնակչության դժգոհությունը նախագահի նկատմամբ աճել է:


 

Վենեսուելայում ցանկանում են հանրաքվե անցկացնել նախագահի պաշտոնանկության հարցով