Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացնում Զագաթալայի շրջանում. կան ձերբակալվածներ
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Զագաթալայի շրջանում հատուկ գործողություն է իրականացնում։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հատուկ գործողությունը պայմանավորված է մի քանի օր առաջ ոստիկանական բաժանմունքում՝ Ռովշան Բալիևի աշխատասենյակում տեղի ունեցած պայթյունով։
Ձերբակալվել է մի քանի մարդ, նրանց թվում են վահաբիական շարժման ներկայացուցիչներ։ Նրանց տների խուզարկության ընթացքում զենք-զինամթերք է հայտնաբերվել։










