Դպրոցահասակ 462 մլն երեխաներ ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում. Unicef

08:48 • 04.05.16

Դպրոցահասակ մոտ 462 մլն երեխաներ ապրում են այնպիսի երկրներում, որտեղ հումանիտար ճգնաժամ է՝ հակամարտությունների կամ բնական աղետների պատճառով: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (Unicef), փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Դպրոցահասակ երեխաների գրեթե մեկ քառորդը` 462 մլն-ը, ապրում են երկրներում, որտեղ հումանիտար աղետ է»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում:

 

Հիմնադրամում նշում են, որ 3-18 տարեկան 75 մլն երեխաներ, ովքեր ապրում են երկրի թեժ կետերում, կրթություն ստանալու անհապաղ օգնության կարիք ունեն: Տարրական և միջին դասարանների տարիքի ավելի քան 37 մլն երեխաներ չեն գնում դպրոց, ընդ որում` կրթական հաստատությունների քանակը շարունակում է նվազել` հակամարտությունների և բնական աղետների պատճառով։

 

Այս առումով առավել ծանր վիճակում է գտնվում Սիրիան, որտեղ ռազմական գործողությունների 5 տարիների ընթացքում փակվել են ավելի քան 6.000 դպրոցներ: Նիգերիայում և Կամերունում փակվել է ավելի քան 1800 դպրոց, տխուր իրավիճակ է նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում:

 

 

Դպրոցահասակ 462 մլն երեխաներ ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում. Unicef