Apple-ը Չինաստանում պարտվել է IPHONE ապրանքանիշի վերաբերյալ դատը

14:29 • 04.05.16

Apple ընկերությունը Չինաստանում պարտվել է IPHONE ապրանքանիշի վերաբերյալ դատը, հայտնում է ТАСС-ը։

 

Պեկինի Բարձր ատյանի ժողովրդական դատարանը թույլ է տվել չինական Xintong Tiandi Technology ընկերությանն օգտագործել IPHONE ապրանքանիշը կաշվե դրամապանակների, քսակների և նմանատիպ այլ արտադրանքի արտադրության ժամանակ։

 

Հաղորդվում է, որ 2007 թվականին Xintong Tiandi Technology ընկերությունը գրանցել է IPHONE բրենդը բնական և արհեստական կաշվից արտադրանքի համար: 2013 թվականին Apple-ը բողոք է ներկայացրել Չինաստանի արդյունաբերության և կոմերցիայի պետական վարչություն: Գերատեսչությունը չինական ընկերության գործողություններն օրինական է ճանաչել, ինչից հետո ամերիկյան կորպորացիան հայցով դիմել է Պեկինի միջին ատյանի առաջին ժողովրդական դատարան, որտեղ պարտվել է գործը:

 

Ինչպես նշում են մասնագետները, ներկայիս բողոքարկման մերժումից հետո Apple-ն իրավունք ունի վիճարկել այդ որոշումը Չինաստանի գերագույն ժողովրդական դատարանում, որտեղ այժմ քննում են հայտնի ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի համանման հայցը Qiaodan Sports սպորտային հագուստ և կոշիկ արտադրողի դեմ։

 

Apple-ը Չինաստանում պարտվել է IPHONE ապրանքանիշի վերաբերյալ դատը