ԵՄ-ն Ուկրաինայի և Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմ կունենա. եվրահանձնակատար

12:33 • 04.05.16

Ուկրաինայի և Վրաստանի, ինչպես նաև Կոսովոյի բնակիչները կարող են 2016 թվականին Եվրամիության երկրներ առանց վիզայի մուտքի իրավունք ստանալ, քանի որ «նրանք արել են իրենց գործը»: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հույս է հայտնել ընդլայնման հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Յոհանես Հանը։ 

 

«Իհարկե, դեռ կպահանջվի քաղաքական որոշում: Բայց, այսպես ասած, ստանդարտների համապատասխանեցման տեսակետից՝ նրանք արել են այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- հայտարարել է նա:

 

Այժմ Եվրոպական խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը պետք է հաստատեն առանց վիզայի ռեժիմն Ուկրաինայի, Վրաստանի, Կոսովոյի և Թուրքիայի համար:

 

Նա հիշեցրել է, որ Թբիլիսին և Կիևը մարտին և ապրիլին ստացել են առանց վիզայի ռեժիմի հաստատման հարցով դրական եզրակացություններ:

 

Միևնույն ժամանակ, Հանը նշել է, որ Ուկրաինան պետք է մեծ ճանապարհ անցնի եվրաինտեգրման համար: Կիևը պետք է ոչ միայն ընդունի Եվրամիության հետ ասոցացման վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրությունը, այլև կատարի այն:

ԵՄ-ն Ուկրաինայի և Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմ կունենա. եվրահանձնակատար