Եվրահանձնաժողովն առաջարկել է ընդլայնել անայցագրային ռեժիմի դադարեցմանն ուղղված հնարավորությունները
Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ օրենսդրության մեջ լրացուցիչ հնարավորություններ ներառել երրորդ երկրների հետ առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու համար՝ նրանց կողմից պայմանները խախտելու դեպքում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմերմանսը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով եվրոպական դիվանագիտական աղբյուրների, հայտնել էին, որ եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի որոշմամբ՝ Թուրքիայի, Կոսովոյի, Վրաստանի և Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման մասին պայմանագրերում կներառվի դրա դադարեցման մասին կետ: Դա նշանակում է, որ սահմանված վիզային ռեժիմը հնարավոր կլինի չեղարկել:










