Ռեփեր 50 Cent-ը ներողություն է խնդրել աուտիզմով հիվանդ տղային ծաղրելու համար (տեսանյութ)
Օրերս համացանցում տարածվել էր ամերիկյան հայտնի ռեփեր 50 Cent-ի մասնակցությամբ մի տեսանյութ, որում աստղը ծաղրում է աուտիզմով հիվանդ մի տղայի։
«Ես ներողություն են խնդրում օդանավակայանում տեղի ունեցած տհաճ միջադեպի համար։ Անկեղծ ասած, ես որևէ մտադրություն չունեի հիվանդ մարդուն վիրավորելու։ Ես անձամբ ներողություն եմ խնդրել այդ տղայից ու նրա ընտանիքից»,-ասել է Тhe New York Daily News-ին ռեփերը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Կենտուկիի միջազգային օդանավակայանում արված տեսանյութում երևում է՝ ինչպես է աուտիզմով հիվանդ 19-ամյա Էնդրյու Ֆարելը հոր հետ մոտենում 50 Cent-ին։ Հայրն աստղին նախազգուշացնում է, որ իր որդին աուտիկ է, և երբ ռեփերը փորձում է խոսել տղայի հետ, նա ոչինչ չի պատասխանում ու միայն թափահարում է գլուխը։ 50 Cent-ին նման պահվածքը դուր չի գալիս և նա հայհոյում ու վիրավորական խոսքեր է ասում տղային։










