Anonymous-ի հաքերները հարձակում են գործել Հունաստանի կենտրոնական բանկի վրա. Reuters
Anonymous միջազգային խմբի հաքերները կիբեռհարձակում են կազմակերպել Հունաստանի կենտրոնական բանկի դեմ:
Բանկի կայքը ժամանակավորապես դադարել է աշխատել: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Հունաստանի բանկում աղբյուրը:
«Հարձակումը տևել է մի քանի րոպե, բայց խնդիրը վերացվել է բանկի անվտանգության համակարգի կողմից: DDoS հարձակումն անդրադարձել է միայն մեր կայքին»,- նշել է աղբյուրը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, Anonymous-ի հաքերները համացանցում տեսաուղերձ են հրապարակել, որում ստանձնել են կիբեռհարձակման պատասխանատվությունը:
«Այսօր մենք երկար ժամանակով խախտել ենք Հունաստանի բանկի կայքի աշխատանքը: Դա 30-օրյա արշավի սկիզբն է, որն ուղղված է ողջ աշխարհով կենտրոնական բանկերի դեմ»,- ասել են նրանք։










