Ճապոնական Կյուսյու կղզում ապրիլի 14-ից ի վեր ավելի քան 1190 երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնական Կյուսյու կղզում ապրիլի 14-ից ի վեր արդեն ավելի քան 1190 երկրաշարժ է գրանցվել: Միայն չորեքշաբթի այնտեղ 6 երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ակտիվությունը գագաթնակետին է հասել ապրիլի 15-17-ը, երբ յուրաքանչյուր օր այդ գոտում տեղի է ունեցել 1 մագնիտուդով ավելի քան 100 զգալի երկրաշարժ: Ապրիլի 14-ին և 16-ին 2 ստորգետնյա ցնցումներ ունեցել են ավելի քան 7 մագնիտուդ ուժգնութուն:
Ամբողջությամբ կամ մասամբ քանդվել են մոտ 16.000 բնակելի կառույցներ: Ավելի քան 30.000 մարդ, վախենալով վերադառնալ տուն, շարունակում է մնալ ճամբարներում: Դրանց մեծ մասը կազմակերպված են դպրոցներում, ինչի պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ չեն կարողանում դպրոց հաճախել:
Երկրաշարժերի հետևանքով մահացել է 49 մարդ, մեկը համարվում է անհետ կորած: Ավելի քան 200 բնակիչ հոսպիտալացվել է: Բացի այդ, 17 մարդ մահացել է ճամբարներում` սթրեսներից և հիվանդություններից, որոնք սրվել են աղետի պատճառով:










