Կանադայի իշխանությունները մի ամբողջ քաղաքի բնակչությանն են տարհանում` անտառային հրդեհների պատճառով
Կանադական Ալբերտա նահանգի իշխանություններն իրականացնում են 80.000 բնակչությամբ Ֆորտ ՄաքՄյուրեյ քաղաքի ամբողջական տարհանում` հրդեհի արագ տարածման պատճառով, փոխանցում է РИА Новости-ն:
Կրակը մոտենում է քաղաքի հարավային մասից, հայտնում են աղբյուրները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանություններն ի սկզբանե մտադիր են եղել տարհանել մի քանի հազար մարդու՝ 7 շրջաններից։










