Թուրքական Քիլիսը դարձյալ հրթիռակոծվել է Սիրիայի կողմից
Թուրքական Քիլիս նահանգը դարձյալ հրթիռակոծվել է Սիրիայի տարածքից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Թուրքական զինուժը պատասխան հարված է հասցրել իսլամիստների դիրքերին։ Հաղորդվում է, որ թուրքական զինուժի գործողությունների արդյունքում 13 ահաբեկիչ է ոչնչացվել։
Թուրքիայի Քիլիս և Հաթայ նահանգները վերջին շրջանում պարբերաբար հրթիռակոծվում են Սիրիայի տարածքից։ Նման միջադեպերի հետևանքով նախկինում զոհեր և վիրավորներ էին գրանցվել։










