Սիրիայում հրադադարի տապալման փորձերն ու դրա ռազմական լուծումն անընդունելի են. Լավրով
Սիրիայում հրադադարը տապալելն ու հակամարտությունն ուժային լուծման հարթություն տեղափոխելը կտրականապես անընդունելի է. РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա հայտարարել է, թե շատերն են ցանկանում տապալել Սիրիայում հրադադարի ռեժիմը։
Լավրովը հայտարարել է, թե իր տպավորություններով՝ սիրիական «չափավոր ընդդիմությունը» միտումնավոր մնում է «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորման շարքերում՝ վերջինիս պաշտպանելու նպատակով։
«Եթե այդպես է, ապա հասկանալի է ամերիկացիների արդարացումները, թե ինչու նրանք մինչ այժմ չեն կարողանում «լավ» ընդդիմադիրներին դուրս բերել «Ջեբհաթ ան-Նուսրայի» դիրքերից։ Հավանաբար խաղադրույք են կատարում նրանք, ովքեր աջակցում են «Նուսրային» և ցանկանում են տապալել հրադադարն ու իրավիճակը հասցնել ռազմական լուծման։ Դա անընդունելի է»,-հայտարարել է Լավրովը։










