Time ամսագիրը նշել է բոլոր ժամանակների 50 ամենաազդեցիկ սարքերը (լուսանկարներ)
Ամերիկյան Time ամսագիրն իր կայքում հրապարակել է բոլոր ժամանակների 50 ամենաազդեցիկ սարքերի ցանկը:
Ցանկը կազմվել է լրատվամիջոցի թիմի շրջանակում տեղի ունեցած երկարատև քննարկումներից հետո:
Նշվում է, որ տվյալ սարքերը ոչ միշտ են առաջինը եղել իրենց տեսակի մեջ և ոչ միշտ են կոմերցիոն հաջողություն գրանցել, բայց, ընդհանուր առմամբ, ազդել են ոլորտի վրա:
Առաջին երեք տեղը զբաղեցրել են Apple ընկերության iPhone-ի առաջին սերունդը (որը բացել է սենսորային էկրանով սմարթֆոնների դարաշրջանը), 1960-ականների Sony Trinitron գունավոր հեռուստացույցը և Apple Macintosh համակարգիչը, որը ներմուծել է համակարգչի և մարդու փոխգործակցության ստանդարտը:
Չորրորդից մինչև տասներորդ տեղն են զբաղեցնում Sony Walkman փլեյերը (առաջին շարժական, պարզ և հասանելի երաժշտական փլեյերը), IBM Model 5150 համակարգիչը (դարձել է Apple-ի շուկայից դուրս բոլոր համակարգիչների հիմքը), Victrola ֆոնոգրաֆը (բացել է տանը երաժշտություն լսելու դարաշրջանը), գրպանի առաջին սերիական Regency TR-1 ռադիոընդունիչը, բյուջետային Kodak Brownie ֆոտոխցիկը (հասանելի է դարձրել լուսանկարը բոլորի համար), Apple iPod աուդիոփլեյերը (համոզել է սպառողներին հրաժարվել CD-փլեյերներից) և Hitachi Magic Wand էլեկտրական մերսորդը:
1. Apple iPhone

2. Sony Trinitron

3. Apple Macintosh

4. Sony Walkman

5. IBM Model 5150

6. Victrola

7. Regency TR-1

8. Kodak Brownie

9. Apple iPod

10. Hitachi Magic Wand











