Կանադայում օդանավակայան է հրդեհվել

22:56 • 05.05.16

Անտառային հրդեհների պատճառով հրդեհ է բռնկվել կանադական Ալբերտա նահանգի Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանը:

 

Ինչպես հաղորդում է CBC հեռուստաալիքը, Կանադայի տրանսպորտի նախարարության տվյալներով` այրվում է օդանավակայանի հյուսիսային հատվածը: Կրակն արդեն ոչնչացրել է օդակայանի հյուրանոցը, խանութը և ևս մի քանի կառույցներ:


Հաղորդվում էր, որ կրակը շարունակվում է տարածվել: Ուղևորները տերմինալներից տարհանվել են անվտանգ տարածք: Օդանավակայանի ողջ տարածքը պատվել է ծխով: Բոլոր չվերթները հետաձգվել են, սակայն աշխատակիցների մի մասը դեռ գտնվում է հարավային հատվածում, որտեղ կրակը չի հասել:


Նշվում է, որ Ալբերտայում հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 90 000-ի:   Նախօրեին տարածաշրջանում արտակարգ դրություն էր հայտարարվել:

 

 

Կանադայում օդանավակայան է հրդեհվել