Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող փախստականների սիրիական ճամբարն ավիահարվածի է ենթարկվել.կան զոհեր և վիրավորներ

22:29 • 05.05.16

Սիրիացի ընդդիմադիր ակտիվիստները հաղորդել են Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարի ուղղությամբ հասցված ավիահարվածի մասին, որի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան:

 

Ինչպես հաղորդում է BBC-ն,ըստ սոցիալական լրատվամիջոցների տարածած լուսանկարների, հարձակումն իրականացվել է Իդլիբ նահանգի Սարմադա բնակավայրում, որը մոտ է Թուրքիայի հետ սահմանին:


Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական  կենտրոնից հայտնել են, որ հստակ տեղեկություններ չունեն զոհերի մասին:

 

 

Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող փախստականների սիրիական ճամբարն ավիահարվածի է ենթարկվել.կան զոհեր և վիրավորներ