Աբու-Դաբիից Ջակարտա ուղևորվող ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում (տեսանյութ, լուսանկարներ)
Համացանցում հայտնվել է Աբու-Դաբիից Ջակարտա ուղևորվող Etihad ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի տեսանյութը, որն ընկել է տուրբուլենտության մեջ , տեղեկացնում է dailymail.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ, 31 ուղևոր և անձնակազմի մեկ անդամ ստացել են մարմնական վնասվածքներ: Մոտ 45 րոպե տևած ուժեղ տուրբուլենտության ժամանակ ուղևորները սկսել են աղոթել:












