Հալեպում հրադադարը խախտվել է. կան զոհեր ու վիրավորներ
Չնայած Հալեպում 48-ժամյա զինադադար էր հայտարարվել, զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ խախտել են այն։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, դարձյալ հրթիռակոծվել են Հալեպի Նոր գյուղ և Շահբաա շրջանները։
Գրանցվել են զոհեր և վիրավորներ։
Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ պարբերաբար հաղորդվում է Հալեպի տարբեր շրջանների հրթիռակոծությունների մասին։
Տարբեր աղբյուրներ հայտարարում են, որ քաղաքն աղետալի վիճակում է հայտնվել։










