Ավստրալիայում ձերբակալել են ուսանողուհու՝ պատահաբար ստացված 3.4 մլն դոլարը ծախսելու համար

19:36 • 05.05.16

Ավստրալական դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել 21-ամյա մալայզիացի աղջկան, ով իր հաշվեհամարից ավելի քան 3.4 մլն դոլար է հանել, որն իր անունով սխալմամբ էին փոխանցել 4 տարի առաջ:

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ուսանողուհի Քրիստին Լի Ցզյացինին ձերբակալել են չորեքշաբթի Սիդնեյի օդանավակայանում, երբ վերջինս վերադառնալիս է եղել Մալայզիա:


Նշվում է, որ 2012-ին նրա հաշվին սխալմամբ փոխանցվել է 4.6 մլն ավստրալական դոլար (3,4 մլն ԱՄՆ դոլար):


Հետաքննության տվյալներով` ուսանողուհին աստիճանաբար հանել է իրեն փոխանցված գումարը մեկ տարվա ընթացքում և իշխանություններին չի տեղեկացրել սխալ փոխանցման մասին, սակայն պարտավոր էր դա անել:


Նրա փաստաբանը տեղեկացրել է, որ աղջիկը 700 000 դոլար է ծախսել այդ գումարից` շքեղ պայուսակներ գնելու համար: 
 

Ավստրալիայում ձերբակալել են ուսանողուհու՝ պատահաբար ստացված 3.4 մլն դոլարը ծախսելու համար