Կալիֆորնիայում արգելել են ծխախոտ վաճառել 21 տարին չլրացած անձանց

10:37 • 05.05.16

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունն ավելացրել է տարիքը` 18-ից 21, որից սկսած՝ նահանգում պաշտոնապես հնարավոր կլինի ծխախոտ գնել, ինչպես նաև մաստակ և հեղուկ՝ էլեկտրոնային ծխախոտների համար, գրում է BBC-ն:

 

Օրենքին դեմ են արտահայտվել վետերանների կազմակերպությունը և Հանրապետական կուսակցությունը:

 

Հիմնական նպատակն է` հեռու պահել երիտասարդներին վնասակար սովորություններից: Համաձայն ԱՄՆ Բժշկության ինստիտուտի տվյալների` ծխողների 90%-ը սկսում են ծխել նախքան 19 տարեկան դառնալը:

 

Բացի այդ, Բրաունը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք նույնպես պետք է սահմանափակեն ծխախոտի և էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը: 

 

Կալիֆորնիայում արգելել են ծխախոտ վաճառել 21 տարին չլրացած անձանց