Կանադական նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել՝ անտառային հրդեհների պատճառով (տեսանյութ)
Կանադայի «նավթային» Ալբերտա նահանգի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել նահանգում, ինչը պայմանավորված է Ֆորտ ՄաքՄյուրեյ քաղաքի շրջանում շարունակվող անտառային հրդեհներով: Քաղաքի բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է, գրում է РИА Новости-ն:
«Ալբերտայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել նահանգում»,- ասվում է տեղի իշխանությունների պաշտոնական կայքում:
Նշվում է, որ աղետի պատճառով Enbridge էներգետիկ ընկերությունը սկսել է մասամբ դադարեցնել իր նավթատարների աշխատանքը:
Խոշոր անտառային հրդեհը սկսվել է մի քանի օր առաջ: Երեկ քաղաքի իշխանությունները սկսել են բնակչության տարհանումը: Իշխանությունները դիմել են կանադական ՌՕՈւ-ին` մարդկանց տարհանման և հրդեհի դեմ պայքարի համար։










