Դատարանը 2-րդ անգամ մերժել է Ռ. Քոչարյանի տան վրա նռնակ գցելու մեջ մեղադրվող Հովհ. Մուրադյանին կալանքի տակ առնելու բողոքը

17:44 • 05.05.16

 

Վերաքննիչ դատարանն այսօր՝ մայիսի 5-ին, մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը ` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող  Հովհաննես Մուրադյանին կալանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:


Tert.am-ին  Հովհաննես Մուրադյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ դատարանը  մերժել է` պայմանավորելով այն  բավարար հիմքեր չլինելով: 


«Բավարար հիմքեր չեն ներկայացվում, թե ինչու իմ պաշտպանյալը պետք է կալանավորվի»,-նկատեց փաստաբանը:


Հիշեցնենք, որ Հովհաննես Մուրադյանին մեղսագրվում է, որ նա 2016 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել  պահակակետի ուղղությամբ:


Հիշեցնենք, որ  Հովհ. Մուրադյանը ստացիոնար բուժում է ստանում ՝ «Նուբարաշեն» հոգեբուժարանում, որտեղ անցնում է  «արարքի  պահին  մեղսունակության» հարցով փորձաքննություն:
 

Դատարանը 2-րդ անգամ մերժել է Ռ. Քոչարյանի տան վրա նռնակ գցելու մեջ մեղադրվող Հովհ. Մուրադյանին կալանքի տակ առնելու բողոքը