Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր հրամանատարը կոչ է արել հակազդել «վերածնվող Ռուսաստանին»

09:53 • 05.05.16

ՆԱՏՕ-ն «վերածնվող Ռուսաստանի» առաջ պետք է ճկունություն և պայքարելու պատրաստակամություն դրսևորի՝ օպերատիվ կերպով արձագանքելով մարտահրավերներին: Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտարարել է Եվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին, նշվում է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

Սկապարոտիի խոսքով՝ ՆԱՏՕ-ն բախվում է «վերածնվող Ռուսաստանի հետ, որը ձգտում է իրեն պրոյեկտել որպես համաշխարհային գերտերություն»: Ի թիվս դաշինքի համար այլ խնդիրների՝ նա նշել է ահաբեկչությունը, ինչպես նաև փախստականների ճգնաժամը:

 

«Այդ խնդիրների լուծման համար մենք պետք է շարունակենք աջակցել և բարձրացնել մեր պատրաստվածության մակարդակը, որպեսզի կարողանանք պայքարի մեջ մտնել անմիջապես, եթե չաշխատի զսպման քաղաքականությունը»,- ասել է նա:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մտել է «անորոշության նոր ժամանակաշրջան»։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր հրամանատարը կոչ է արել հակազդել «վերածնվող Ռուսաստանին»