Զորավարժությունների մասնակցելու նպատակով Վրաստան են հասել ամերիկյան «Աբրամս» տանկերը

16:53 • 05.05.16

Noble Partner 2016 զորավարժություններին մասնակցելու նպատակով Վրաստան է հասել ամերիկյան ծանր տեխնիկան, գրում է apsny.ge-ն:

 

Այդ մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։

 

Ինչպես նշվում է՝ M1A2 «Աբրամս» տանկերը և հետևակի «Բրեդլի» մարտական մեքենաները շարժվում են դեպի Վազիանի պոլիգոն:

 

Մարտական տեխնիկան բեռնվել է Բուլղարիայում՝ Վառնայի նավահանգստում, և նավով տեղափոխվել է Վրաստան:

 

Զորավարժություններին կմասնակցի 1300 զինծառայող, այդ թվում՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի։

 

Վրաց-ամերիկյան զորավարժությունները կսկսվեն մայիսի 11-ին և կավարտվեն մայիսի 26-ին: