Հավայան կղզիների մոտ փրկել են ձկնորսի, ով երկու ամիս մնացել է բաց օվկիանոսում

17:04 • 05.05.16

Կոլումբիայից ձկնորսը, ով երկու ամիս լողացել է Խաղաղ օվկիանոսում, փրկվել է Հավայան կղզիներից հարավ-արևելք ընկած հատվածում: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությանը:

 

Գործակալության տվյալներով՝ նավը, որի վրա գտնվել է կոլումբացին, շարքից դուրս է եկել օվկիանոսի այն հատվածում, որտեղ նավագնացությունն ակտիվ չէ: Տղամարդը կարողացել է ողջ մնալ՝ սնվելով ձկներով և ճայերով:

 

Հաղորդվում է, որ նա փրկվել է օվկիանոսով անցնող առևտրային նավի շնորհիվ և չորեքշաբթի օրը տեղափոխվել է Հոնոլուլու:

 

Ինչպես հայտնի է դարձել՝ ընդհանուր առմամբ նավի վրա եղել է չորս մարդ: Նախնական տվյալներով՝ «նրանցից երեքը մահացել են ծովում», նրանց մարմինները չեն հայտնաբերվել։

Հավայան կղզիների մոտ փրկել են ձկնորսի, ով երկու ամիս մնացել է բաց օվկիանոսում