Թուրքական բնակավայրը դարձյալ հրթիռակոծվել է ԻՊ-ի կողմից. կան վիրավորներ

11:34 • 05.05.16

Թուրքական Քիլիս քաղաքը դարձյալ հրթիռակոծվել է Սիրիայի տարածքից։

 

Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, թուրքական տարածքի հրթիռակոծման պատասխանատուն դարձյալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է։

 

Արձակված հրթիռների պայթյունից վիրավորվել է 3 մարդ։

 

Վերջին օրերին թուրք-սիրիական սահմանին նման միջադեպերը հաճախակի են դարձել։


Դրանց անդրադարձել էր նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ իրենք պատասխան հարված են հասցրել, և նման դեպքերի կրկնության դեպքում շարունակելու են հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին։

Թուրքական բնակավայրը դարձյալ հրթիռակոծվել է ԻՊ-ի կողմից. կան վիրավորներ