Մոսկվայում ահաբեկչությունների պատրաստման մեջ կասկածվող անձինք մտադիր են եղել կրակել անցորդների վրա

09:19 • 05.05.16

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված անձինք, որոնք կասկածվում են Մոսկվայում ահաբեկչությունների պատրաստման մեջ, մտադիր են եղել մայիսյան տոների ժամանակ կրակել անցորդների վրա: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:


Այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

 

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը մայիսի 4-ին հայտնել է, որ Մոսկվայում ձերբակալվել է Կենտրոնական Ասիայից ժամանած մի քանի անձ, որոնք պատրաստվում էին ահաբեկչությունների շարք կազմակերպել մայիսյան տոների ժամանակ: Նրանց մոտ հայտնաբերվել են զենք և պայթուցիկ նյութեր:

 

Ծառայությունը հայտնել է, որ նրանք ահաբեկչություններ էին պատրաստում «Սիրիայի և Թուրքիայի տարածքում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների հանձնարարականով»։

Մոսկվայում ահաբեկչությունների պատրաստման մեջ կասկածվող անձինք մտադիր են եղել կրակել անցորդների վրա