Ուելսում կբացվի մուսուլմանուհիների համար նախատեսված առաջին մարզասրահը
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կբացվի մուսուլմանուհիների համար նախատեսված առաջին մարզասրահը: Նրանց հետ միասին մարզումների կարող են այցելել նաև այլ հավատքի կանայք, սակայն տղամարդկանց մուտքն այնտեղ արգելվում է:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, Haya Fitness-ի հիմնադիր գործարարը կարծում է, որ այդպես ֆիթնեսով զբաղվելը մուսուլման կանանց համար ավելի հարմարավետ կլինի: Այդպես նրանք կկարողանան մարզասրահում պարապմունքներ անցկացնել սովորական մարզահագուստով և բաց մազերով: Ֆիթնես սրահը հիմնող գործարարի անունը չի նշվում:
Մարզասրահի բացումը նախատեսված է իրականացնել 2016-ի ամռանը:
2016-ի հունվարին հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան մտադիր է 20 մլն ֆունտ ստերլինգ (26,1 մլն եվրո) ծախսել մուսուլման կանանց անգլերեն սովորեցնելու և նրանց կացարանի համար: Վարչապետ Դևիդ Քեմերոնի խոսքով` դա կխթանի նրանց ինտեգրումը բրիտանական հասարակությանը և ծայրահեղականության դեմ պայքարին:










